Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԷԴ/4366/02/15 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

08.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԷԴ/4366/02/15 Քաղաքացիական գործով
Հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող՝ Մարկուհի Արտակի Ոսկանյանին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Մ. Ավետիսյան 4փ., 8շ., բն. 30

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԷԴ/4366/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի Մարկուհի Արտակի Ոսկանյանի ընդդեմ Վահագն Հենրիկի Խաչատրյանի, երրորդ անձ՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ Վահագն Խաչատրյանի և Մարկուհի Ոսկանյանի ամուսնությունը լուծելու, Վահագն Խաչատրյանին և Մարկուհի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Ավետիսյան 4 փող. 8 շենք, թիվ 30 բնակարանից Մարկուհի Ոսկանյանի բաժնեմասն առանձնացնելու, Մարկուհի Ոսկանյանի և Վահագն Խաչատրյանի կողմից համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված Mitsubishi Chariot Grandis մակնիշի 22LO121 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ Մարկուհի Ոսկանյանի բաժնային սեփականության իրավունքը 1/2 բաժնեմասի չափով ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Վահագն Հենրիկի Խաչատրյանի ընդդեմ Մակրուհի Արտակի Ոսկանյանի` երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վահագն Խաչատրյանի, երրորդ անձին՝ Մարկուհի Ոսկանյան, Հենրիկ Խաչատրյան, Անահիտ Ավետիսյան, Աիդա Խաչատրյան, Կամո Բրսոյան, Հայկ Բրսոյան և Տարոն Բրսոյան՝ թիվ ԵԿԴ/0011/01/13 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. ապրիլի 01-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որպես պատճառված վնաս՝ 97.620.888 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, Վահագն Խաչատրյանին պատկանող Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոց, 8-րդ շենքի 30-րդ բնակարանում և Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 66-րդ շենքի 57-րդ բնակարանում նրա ունեցած բաժնեմասերի նկատմամբ 27.532.736 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում նրա բաժնեմասն առանձնացնելու, վերջինիս բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու, ինչպես նաև Վահագն Խաչատրյանի բաժինը շուկայական գնով գնելուց կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում վերոնշյալ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Վահագն Խաչատրյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին, 28.03.2024թ. կայացված <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշումը։

Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Առդիր՝
1. <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշում- 2 թերթից:
Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:
Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`