Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/13208/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

08.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հարություն Հովհաննիսյանին
(Արագածոտնի մարզ, գ. Ագարակ, 2-րդ փող., 12 տուն)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշմամբ թիվ ՎԴ/13208/05/21 վարչական գործն ըստ հայցի Հարություն Հովհաննեսի Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ Ռուզաննա Արզումանյանի՝ վտարելուն ուղղված գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և նշանակվել է դատական նիստ:
Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/13208/05/21 վարչական գործով դատական նիստը նշանակվել է 17.05.2024 թվականի ժամը 11:30-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-13

Էլ. փոստ`