Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/1977/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am
ՇԴ-25-Ե-
Գործ ՇԴ/1977/02/23
<<25>> մարտի 2024թ.

Պատասխանող՝ Ռուսաստանի 102-րդ
ռազմաբազա Հայաստանում
ք.Գյումրի, ՌԴ 102-րդ ռազմաբազա


Ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ



Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1977/02/23

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

2024 թվականի մարտի 25-ին, Գյումրի քաղաքում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Անի Երիջանյանս, քննության առնելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» Հասարակական Կազմակերպության հայցն ընդդեմ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա Հայաստանում և Սերգեյ Ալեքսադրի Չերտիգաշևի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

03.03.2023 թվականին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» Հասարակական Կազմակերպության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա Հայաստանում և Սերգեյ Ալեքսադրի Չերտիգաշևի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
14.03.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, ինչպես նաև դատական ակտը հրապարակել 14.06.2023 թվականին:
07.04.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
16.10.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
19.01.2024 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
29.02.2024 թվականին դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել՝ 2024 թվականի մարտի 13-ը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահող դատավորը սկսած 11․03․2024 թվականից մինչև 22․03․2024 թվականը գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, դատական ակտի հրապարակման ժամանակը երկարաձգվել է 2024 թվականի մարտի 25-ին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը: Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:
Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով անհրաժեշտ է պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես՝ գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով, ուստի գտնում է, որ պետք է գործի դատաքննությունը վերսկսել և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակել դատական նիստ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ՇԴ/1977/02/23 քաղաքացիական գործի դատաքննությունը վերսկսել և նշանակել՝ 2024 թվականի ապրիլի 15-ին, ժամը 10:10-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`