Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21319/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21319/02/21

Ավետիք Սպարտակի Իսախանյանին
ք. Երևան, Անդրանիկի փող., 69 շ., 30բն.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի հուլիսի 23-ին, ժամը 11:30-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Գևորգի Կարապետյանի ընդդեմ Ավետիք Սպարտակի Իսախանյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ավետիք Սպարտակի Իսախանյանի ընդդեմ Անահիտ Գևորգի Կարապետյանի՝ ամուսնալուծության, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների վերաբերյալ:
Դուք ծանուցվում եք` որպես սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք , ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/511813-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`