Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԼԴ/3019/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

10.04.2024

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս


«ՎԿՍ-Արմենիա» ՍՊԸ-ին
(ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան 56/1, բն.16)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Բազում ֆիրմա» արտադրական կոոպերատիվի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 03.08.2023 թվականի վճռի դեմ թիվ ԼԴ/3019/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Բազում ֆիրմա» արտադրական կոոպերատիվի ընդդեմ «ՎԿՍ-Արմենիա» ՍՊԸ-ի՝ պարտավորությունը կատարմամբ դադարված ճանաչելու պահանջի մասին:
Գործով պատասխանող «ՎԿՍ-Արմենիա» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան 56/1, բն.16 է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`