Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«9» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66915/02/22

10.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Ֆրիկի փողոց, 4 շենք, 19 բն /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) վարույթում գտնվող թիվ ԵԴ/66915/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Քրիստինա Աշոտի Հարությունյանի ընդդեմ Վահան Խաչիկի Անտոնյանի, Վարդուհի Բաղդասարյանի, Ռուբեն Գրիգորի Գևորգյանի, Հովհաննես Գրիգորի Գևորգյանի, Գևորգ Հովհաննեսի Գևորգյանի, Գայանե Արամայիսի Գևորգյանի, Հասմիկ Գագիկի Կարապետյանի, Էրիկ Արսենի Սաֆրազյանի օրինական ներկայացուցիչ Հասմիկ Գագիկի Կարապետյանի, Սոֆիա Ռուբենի Արշակյանի, Կարեն Նորիկի Անտոնյանի, Ելենա Նորիկի Անտոնյանի՝ գույքում բաժնեմասը առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին, նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 12:15-ին /ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ թիվ 1/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության դիմող կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`