Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/8518/02/23 քաղաքացիական գործով Վկա՝ Գայանե Կոլյայի Կարապետյանին

11.04.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183

ՇԴ-25-Ե
Գործ - № ՇԴ/8518/02/23
11 ապրիլի 2024թ.

Թիվ ՇԴ/8518/02/23 քաղաքացիական գործով
Վկա՝ Գայանե Կոլյայի Կարապետյանին
/ք. Երևան, Բայրոնի 5/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Էլոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հասմիկ Ռաֆիկի Պետրոսյանի ընդդեմ Ռուզաննա Ռաֆիկի Սուքիասյանի, երրորդ անձ՝ ՀՀ Արդարադատության նախարարության Շիրակի մարզի «Գյումրի» նոտարական տարածքի նոտար՝ Ռոբերտ Մուկուչյանի՝ տիրապետման փաստով անշարժ գույքի նկատմամբ՝ ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատարանի 18.03.2024թ. արձանագրային որոշմամբ որոշվել է Գայանե Կոլյայի Կարապետյանին դատարան կանչել և հարցաքննել որպես վկա:
Նշված քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024թ․ հունիսի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2.Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավորի օգնական՝ Գ. Ջանոյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական՝ www.datalex.am կայքից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 031250183

Էլ. փոստ`