Թիվ ԵԴ/2592/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցում
11.04.2024
ԵԴ/2592/02/19 քաղաքացիական գործ
Հրապարակային ծանուցում
Պատասխանող՝ Բուրաստան Ռուբենի Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թղմ., 33/1 շ., 10 բն․
Թիվ ԵԴ/2592/02/19 քաղաքացիական գործով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի անունից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Արանամ» ՍՊԸ-ի, Վարդան Վալոդի Ղազարյանի, Հակոբ Վարդանի Ղազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Բուրաստան Ռուբենի Հարությունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը` 17:30-ին, , Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակի նստավայրում (ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41ա):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես երրորդ անձ։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա
Հեռ..` (+374 10)51-18-13 ներքին (457)
Էլ. փոստ`