Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/9334/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

11.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Շանթ Ադամյանին
(ք. Երևան, Նուբարաշեն 12 փող, 3շ., 17 բն.)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/9334/05/23 վարչական գործն ըստ հայցի Շանթ Ադամյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, և որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական ակտի հրապարակումը նշանակված է 21.06.2024 թվականին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան՝ հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե պատասխանը ներկայացրած անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-13

Էլ. փոստ`