Թիվ ԵԴ2/0707/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.04.2024
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0707/02/24
<<ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ի ներկ Գայանե Գրիգորյանին
Ք.Երևան, Կոմիտասի պ․, 62շ․, 93-93/1
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի մայիսի 10-ին ժամը 10:20-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ի ընդդեմ <<ՋԻ ԷՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՍՊԸ-ի՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես հայցվորի ներկայացուցիչ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 374 /010/51/18/13-405-406
Էլ. փոստ`