Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ5/0485/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

11.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե- _____________
«11» ապրիլի 2024թ.

Թիվ ՎԴ5/0485/05/23 վարչական գործով

Երրորդ անձ` Աշոտ Խռոյանին
Հասցե` ՀՀ, ք. Գյումրի, Մ. Մանուշյան փ., 1 շ., բն. 36

Վարչական գործով ըստ հայցի Գայանե Բաղդասարյանի և Հովսեփ Խրոյանի ընդդեմ Գյումրի համայնքի, երրորդ անձինք Աշոտ Խռոյանին, Ալինա Խռոյանին, Սոնա Խրոյանին, Կարեն Խռոյանին և Արևհատ Ղոլթուղչյանին` 16.10.2023 թվականի թիվ 021/20020 ակտը վերացնելով բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նշանակվել է դատաքննության 2024 թվականի ապրիլի 17-ին, ժամը 12:15-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին կարող եք ներկայանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք օգտվում եք կողմի բոլոր իրավունքներից և կրում եք նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:


Դատավոր Տիգրան Սանթրոսյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 5-70-98/11-33/

Էլ. փոստ`