Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1086/04/19 սնանկության գործով դատական ծանուցագիր

11.04.2024

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս


№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/1086/04/19
11 ապրիլի 2024թ.



«ՀԱՄԱԼԻ» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ք.Երևան, Թումանյան 40/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանը 01.04.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` «ՀԱՄԱԼԻ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համարը՝ 286.110.107361, գրանցման ամսաթիվը՝ 07.10.2009թ., ՀՎՀՀ՝ 02593364, հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Թումանյան 40) սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 9 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի «ՀԱՄԱԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եռօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի «ՀԱՄԱԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը:


Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`