Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12311/05/21 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում

12.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Ալեքսան Հայրապետյանին
(ք. Երևան, Լվովյան 5, բն. 62)


Վարչական գործ թիվ ՎԴ/12311/05/21


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Ալեքսան Հայրապետյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 31.08.2021 թվականի թիվ 248 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյան) 02.11.2023 թվականի վճռի դեմ Ալեքսան Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ալեքսան Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել՝ հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը և այն վերականգնել:
2. Ըստ հայցի Ալեքսան Հայրապետյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 31.08.2021 թվականի թիվ 248 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 02.11.2023 թվականի վճռի դեմ Ալեքսան Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
3. Սույն գործը դատաքննության նշանակել 14.05.2025 թվականի ժամը 14:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`