Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/40976/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Նունե Մնացականյանին

(հասցեն`ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ 1մկրշ., 2/3 60)



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/40976/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ներդրումների աջակցման կենտրոնե հիմնադրամի ընդդեմ պատասխանողներ` ,Ս․Ս․Գ․եՍՊԸ-ի, Նունե Լևոնի Մնացականյանի՝ գումարի բռնագանձման և տոկոսների հաշվեգրման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/40976/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան

ԵԴ/40976/02/22

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին

20.11.2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ընդդեմ պատասխանողներ` «Ս․Ս․Գ․»ՍՊԸ-ի, Նունե Լևոնի Մնացականյանի՝ գումարի բռնագանձման և տոկոսների հաշվեգրման պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորը 10․08․2022թ.-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ դատարան):
Դատարանի 18․08․2022թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 18․08․2022թ.-ի որոշմամբ հայցվորի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերբերյալ բավարարվել է մասնակի։
Դատարանի 18․08․2022թ․-ի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մասնակի բավարարելու որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքնիչ քաղաքացիական դատարան։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․11․2022թ․-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է։
Դատարանի 03․01․2023թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ։
Դատարանը 08․06․2023թ․-ի որոշմամբ կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մաս համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյան ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/40976/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ընդդեմ պատասխանողներ` «Ս․Ս․Գ․»ՍՊԸ-ի, Նունե Լևոնի Մնացականյանի ՝ գումարի բռնագանձման և տոկոսների հաշվեգրման պահանջի մասին՝ նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը՝ 11.00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-13

Էլ. փոստ`