Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Հասմիկ Ռուզվելտի Հակոբյանին

(հասցեն`ՀՀ, ք. Երևան, Շիրակի 2նրբ., 3 2)



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ինեկոբանկե փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանող` Հասմիկ Ռուզվելտի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան

Գործ թիվ ԵԴ/35233/02/19


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
20․11․2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանող` Հասմիկ Ռուզվելտի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

ՊԱՐԶԵՑ
«Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը 21.10.2019թ․-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև ՝ Դատարան) ընդդեմ Հասմիկ Ռուզվերտի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Դ.Հովհաննիսյանի/ 01.11.2019թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ բավարարվել է:
Դատարանը /դատավոր Դ.Հովհաննիսյան / 06.11.2020թ․-ին կայացրել է թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում:
Դատարանը /դատավոր Դ.Հովհաննիսյան / 28.02.2022թ․-ին կայացրել է թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և դատական նիստ նշանակելու մասին որոշում:
ՀՀ նախագահի 08․08․2022թ․-ի թիվ ՆՀ-222-Ա հրամանագրով դատավոր Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է դատավոր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
Թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործը 25․08․2022թ-ին վերամակագրվել է դատավոր Էդ.Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 30․08․2022թ-ին:
Դատարանի 02․09․2022թ․-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/35233/02/19 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-Հայցվորի և պատասխանող Հասմիկ Ռուզվելտի Հակոբյանի միջև վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-Հայցվորի կողմից պատասխանող Հասմիկ Ռուզվելտի Հակոբյանին 1,000,000 ՀՀ դրամ չափով վարկ տրամադրված լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
- Հասմիկ Ռուզվելտի Հակոբյանի կողմից պարտավորության կետանց թույլ տրված լինելու և պարտավորությունը ոչ պատշաճ կատարած լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-Պատասխանողի պարտավորությունը 1060169․70 ՀՀ դրամ կազմելու հանգամանքը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-Պատասխանողի կողմից պարտավորությունը կատարված լինելու հանգամանքը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Պատասխանող կողմը),
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 25․04․2024 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-13

Էլ. փոստ`