Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/55828/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Վիգեն Վաղարշակի Ավդալյան
(հասցեն`ՀՀ, Արագածոտն, Թալին, Գայի փ 59)



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/55828/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի ,Կամուրջե ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանողներ` Ռազմիկ Վաղարշակի Ավդալյանի, Վիգեն Վաղարշակի Ավդալյանի, Արսեն Ալեքսանի Առաքելյանի, Անի Էդվարդի Միքայելյանի, Վաղարշակ Վարազդատի Ավդալյանի, Հասմիկ Մարտինի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. ապրիլի 29-ին, ժամը 10:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/55828/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան
ԵԴ/55828/02/21

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին

21.11.2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանողներ` Ռազմիկ Վաղարշակի Ավդալյանի, Վիգեն Վաղարշակի Ավդալյանի, Արսեն Ալեքսանի Առաքելյանի, Անի Էդվարդի Միքայելյանի, Վաղարշակ Վարազդատի Ավդալյանի, Հասմիկ Մարտինի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը 14․12․2021թ-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ՝ նաև Դատարան/:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29․12․2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով` վճռի հրապարակման օր է նշանակվել 2022 թվականի ապրիլի 22-ը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 29․12.2021թ-ի որոշմամբ հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, մերժել է: Հայցվորի կողմից որոշումը չի բողոքարկվել:
Դատարանը 16․05․2022թ․-ին կայացրել է պարզեցված վարույթը դադարեցնելու և քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում։
Դատարանը 19․06․2023թ․-ի որոշմամբ կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մաս համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյան ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/55828/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանողներ` Ռազմիկ Վաղարշակի Ավդալյանի, Վիգեն Վաղարշակի Ավդալյանի, Արսեն Ալեքսանի Առաքելյանի, Անի Էդվարդի Միքայելյանի, Վաղարշակ Վարազդատի Ավդալյանի, Հասմիկ Մարտինի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝ նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի ապրիլի 29-ին ժամը՝ 10.00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-13

Էլ. փոստ`