Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21244/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Արամ Աշոտի Գրիգորյան

(հասցեն`ՀՀ, ք. Երևան, Բուզանդի փ 1 28)



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/21244/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի ընդդեմ պատասխանող Արամ Աշոտի Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հասմիկ Սերյոժայի Գրիգորյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. ապրիլի 30-ին, ժամը 15:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/21244/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան
Գործ թիվ ԵԴ/21244/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
07.12․2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի ընդդեմ պատասխանող Արամ Աշոտի Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հասմիկ Սերյոժայի Գրիգորյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին՝
ՊԱՐԶԵՑ

Հայցվորը 12.05.2021թ-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև ՝Դատարան) ընդդեմ պատասխանող Արամ Աշոտի Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հասմիկ Սերյոժայի Գրիգորյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Ամալյանին: Դատարանի 20.05.2021թ-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է հայցվորին:
Հայցվորը վերացրել է հայցադիմումի թերությունները և 02.08.2021թ-ին հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան: Հայցադիմումը 02.08.2021թ-ին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.08.2021թ-ին:
Դատարանի 12․08․2021թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 12.08.2021թ. մեկ այլ որոշմամբ հայցվորի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի կամ ապացույցների ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
Սույն քաղաքացիական գործով 02.09.2022թ.-ին Դատարան է ստացվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության` կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ որոշումը:
Դատարանի 06․12․2022թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/21244/02/21 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
- Աշոտ Գրիգորյանի սնանկ ճանաչվելու, Արարատ Վարդանյանի վերջինիս սնանկության գործով կառավարիչ հանդիսանալու հանգամանքերը (Այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
- Արարատ Վարդանյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո՝ վեց ամսվա ընթացքում դատարան դիմելու հանգամանքը։ (Այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
- պարտապանի կատարած անհատույց փոխանցումների (այդ թվում` ոչ դրամային) ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում։(Այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
- Արամ Խրիստի Գրիգորյանի, Հասմիկ Սերյոժայի Գրիգորյանի և Արամ Աշոտի Գրիգորյանի միջև Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գ․Ձորաղբյուր, այգեգործական զանգված, 20 թաղ, թիվ 24 այգետանկ գտնվող անշարժ գույքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագիր կնքված լինելու հանգամանքը։(Այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
- «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքն անվավեր ճանաչելու հիմքի առկայության հանգամանքը։(Այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
- Վերոնշյալ գործարքի պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով կնքված լինելու հանգամանքը։(Այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)։
- Պատասխանողները պետք է ապացուցեն հայցադիմումի պատասխանում վկայակոչված հանգամանքերը։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 30․04․2024 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-13

Էլ. փոստ`