Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9126/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
Գործ ԵԴ/9126/02/23
«12» ապրիլի 2024 թվական


Պատասխանող Տիգրան Մանուկի Պետրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Սարիթաղ, 2 փողոց, 36 տուն








Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9126/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 ապրիլի 2024 թվական քաղաք Երևան


Նախագահությամբ` դատավոր Հասմիկ Ջալալյանի
քարտուղարությամբ` Արփինե Սարգսյանի
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ` Գարիկ Սահակյանի
(07.03.2023 թվականին հասարակ գրավոր կարգով տրված լիազորագիր,
փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 1740)


դռնբաց նախնական դատական նիստում, ուսումնասիրելով թիվ ԵԴ/9126/02/23 քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/9126/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլվա Արտաշեսի Պետրոսյանի ընդդեմ Տիգրան Մանուկի Պետրոսյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին:
Պատասխանող Տիգրան Մանուկի Պետրոսյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան` «չի պահանջվել» փոստային մակագրությունով:
Դատարանը, պատասխանողի ծանուցումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերով, գրություն է ուղարկել պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի, տվյալ դեպքում ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև պատասխանողը ծանուցվել է ՀՀ-ում պաշտոնական ծանուցումների ինտերնետային կայքի միջոցով /www.azdarar.am/:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել 11.04.2024 թվականին, ժամը 12:15-ին հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել ծանուցված պատասխանողի բացակայությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են նախապայմաններն արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ԵԴ/9126/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Սիլվա Արտաշեսի Պետրոսյանի ընդդեմ Տիգրան Մանուկի Պետրոսյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, կիրառել արագացված դատաքննություն:
Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի մայիսի 10-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`