Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/33769/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցումը

13.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Մարիամ Աշոտի Ամիրխանյանին
ՀՀ, ք. Երևան, Արտաշիսյան փողոց, 79 շենք, բնակարան 6

Պատասխանող Կարեն Երվանդի Ղազարյանին
ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ, Նար Դոսի փողոց, տուն 7

Պատասխանող Մանուկ Վահրամի Սուքիասյանին
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Մարքսի փողոց, 6 շենք, բնակարան 36

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/33769/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/33769/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարիամ Աշոտի Ամիրխանյանի, Կարեն Երվանդի Ղազարյանի, Մանուկ Վահրամի Սուքիասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Վահագն Մնացականյանը 02.08.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մարիամ Աշոտի Ամիրխանյանի, Կարեն Երվանդի Ղազարյանի, Մանուկ Վահրամի Սուքիասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ.Թորոսյան) 11.08.2021 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ.Թորոսյան) 11.08.2021 թվականին որոշում է կայացրել հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.148.514,50 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Մարիամ Աշոտի Ամիրխանյանին, Կարեն Երվանդի Ղազարյանին և Մանուկ Վահրամի Սուքիասյանին պատկանող գույքի վրա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/33769/02/21 քաղաքացիական գործը 06.10.2021 թվականին մակագրվել և 12.10.2021 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
«Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության և Մարիամ Աշոտի Ամիրխանյանի միջև 16.01.2020 թվականին կնքվել է թիվ 204907936 սպառողական պայմանագիրը (այսուհետ նաև՝ Վարկային պայմանագիր), որի համաձայն՝ վերջինիս տրամադրվել է վարկ ՝ 2.100.000 ՀՀ դրամի չափով (այսուհետ նաև՝ վարկ): Պայմանագրով տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 16,90%, իսկ տուժանքի օրական տոկոսադրույքը՝ 0.13%։
Երաշխավորներ Կարեն Երվանդի Ղազարյանի, Մանուկ Վահրամի Սուքիասյանի, Հայցվորի և վարկառուի միջև 16.01.2020 թվականին կնքվել է թիվ 204907936/01 երաշխավորության պայմանագիրը, որով երաշխավորները հայցվորի առջև պարտավորվել են կրել համապարտ պատասխանատվություն վարկային պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների համար, ներառյալ՝ վարկի գումարի, տոկոսների, տուժանքի, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերի և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած Հայցվորի այլ վնասների մասով:
Վարկառուն, խախտելով վարկային պայմանագիրը, պատշաճ չի կատարել դրանով սահմանված իր պարտավորությունները՝ թույլ տալով պարտավորության կետանց:
Համաձայն Բանկի կողմից տրված տեղեկանքի՝ պատասխանողների պարտավորության չափը 29.07.2021 թվականի դրությամբ կազմել է 2.148.514,50 ՀՀ դրամ, որից 1.927.472 ՀՀ դրամ՝ որպես վարկի մայր գումար, 151.416,44 ՀՀ դրամ՝ որպես կուտակված տոկոսագումար, 69.626,06 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 369-րդ, 377-րդ, 880-րդ, 881-րդ, 369-րդ հոսվածները` «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Վահագն Մնացականյանը դատարանին խնդրել է պատասխանողներ Մարիամ Աշոտի Ամիրխանյանից, Կարեն Երվանդի Ղազարյանից, Մանուկ Վահրամի Սուքիասյանից համապարտության կարգով հօգուտ «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բռնագանձել 2.148.514,50 ՀՀ դրամ, որից 1.927.472 ՀՀ դրամ՝ որպես վարկի մայր գումար, 151.416,44 ՀՀ դրամ՝ որպես կուտակված տոկոսագումար, 69.626,06 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար, ինչպես նաև սկսած 30.07.2021 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի՝ 2.078.888,44 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել տույժ՝ օրական 0.13 տոկոսի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/33769/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 25-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/33769/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.148.514,50 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 1.927.472 ՀՀ դրամ՝ որպես վարկի մայր գումար, 151.416,44 ՀՀ դրամ՝ որպես կուտակված տոկոսագումար, 69.626,06 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար,
դ) երաշխավորության իրավահարաբերության առկայության և երաշխավորների՝ համապարտ պատասխանատվության կրելու փաստերը,
ե) օրական 0.13 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 25.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`