Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8901/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07 (216)

ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/8901/05/23 «09» փետրվարի 2024թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ՝ Վարազդատ Պետրոսյանին
(ք. Սևան, Կոմիսարների փող., 47 տուն)




Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետի 16.06.2003 թվականի թիվ 1308-Ա որոշումը՝ Վարազդատ Պետրոսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետի և Վարազդատ Պետրոսյանի միջև 14.10.2003 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեում 06.11.2003 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետի 24.12.2003 թվականի թիվ 2534-Ա որոշումը՝ գնման նախապատվության իրավունք տրամադրելու և Վարազդատ Պետրոսյանին օտարելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետի և Վարազդատ Պետրոսյանի միջև 29.12.2003 թվականին կնքված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին պայմանագիրը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 30.12.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վարազդատ Պետրոսյանի և Իրինա Պետրոսյանի միջև 18.07.2011 թվականին կնքված պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Իրինա Պետրոսյանի և Ռուբեն Գրիգորյանի միջև 30.10.2019 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագիրը և իրավունքի պետական գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 16.04.2024 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`