Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

16.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 29․1հոդված

№ _____ ______________ 202__թ.


ՄԵԼԻՔՍԵԹ ՆԻԿՈԼԱՅԻ ՁՎԱԿԵՐՅԱՆԻՆ
հասցե՝ (ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Անի ԹՂՄ․ 13 փ., 8Բ շենք, բն 24)

ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը կրկին հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնկցելու 15․03․2024 թվականին կազմված թիվ Տ(14)240909 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործի քննությանը (վարչական լսումներ), որը հետաձգվել և նշանակվել է 2024թ. ապրիլի 22-ին ժամը՝ 14։30-ին ք. Երևան, որը կկայանա Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Նույն հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Կից՝ 15․03․2024 թվականին կազմված թիվ Տ(14)240909 արձանագրության պատճենը։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (լիազորությունները) հաստատող փաստաթղթով։

ՀԱՐԳԱՆՔՈՎ ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ

Կատարող՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության
իրավաբանական բաժին, hեռ.՝ +374 60 70 85 10 (ներքին՝ 10-24)

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`