Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0026/02/24 քաղաքացիական գործով որոշում և դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ2/0026/16/24
Ֆայզո Սնջոյանին
/ՀՀ ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս, 5շ., բն. 18/

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ2/0026/16/24 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 10.04.2024թ. կայացված որոշումը` «Իրավական օգնություն ցուցաբերելու հարցման վերաբերյալ գործը վարույթ ընդունելու մասին»:

Առդիր` « 1 » թերթից:

Դատավորի օգնական ՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Իրավական օգնություն ցուցաբերելու հարցման վերաբերյալ
գործը վարույթ ընդունելու մասին

10 ապրիլի 2024թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանս, ուսումնասիրելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պադերբորն քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ֆայզո Սնջոյանի վերաբերյալ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումը վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024թ. ապրիլի 2-ին ստացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պադերբորն քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ֆայզո Սնջոյանի վերաբերյալ միջնորդությունը, որը 2024թ. ապրիլի 2-ին մակագրվել է դատավոր Գ. Վարդանյանին:
Միջնորդությունը և կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 2024թ. ապրիլի 5 -ին:
Ուսումնասիրելով թիվ ԵԴ2/0026/16/24 իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցման նյութերը՝ հայցվող դատավարական գործողությունները կատարելու համար Դատարանն անհրաժեշտ է համարում նշանակել դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պադերբորն քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ֆայզո Սնջոյանի վերաբերյալ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումը ընդունել վարույթ և հայցվող դատավարական գործողությունները կատարելու համար դատական նիստը նշանակել 2024թ. հունիսի 25-ին, ժամը 09:40-ին, ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`