Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/7260/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ2/7260/02/23

Շուշանիկ Հրանտի Հովհաննիսյանին
/ՀՀ ք. Երևան, Ազատության պող. 9/3շ., բն. 26 /
Քրիստինե Աշոտի Մարտոյանին
/ՀՀ, ք.Երևան, Մարգարյան 2-րդ նրբ., 7շ., բն. 23/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է քննվում ըստ հայցի Աննա Արայիկի Գևորգյանն ընդդեմ «Լոս Պուեբլոս» ՍՊ ընկերության՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին թիվ ԵԴ2/7260/02/23 քաղաքացիական գործը։
Նշված քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որպես վկա։
Ներկայանալու ժամանակը` 2024թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 12:40-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ 2 նստավայր/, հասցեն` ք. Երևան, Հալաբյան 41Ա /դատական նիստերի դահլիճ թիվ 4/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով եւ հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները: Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 43)։

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`