Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ թիվ ԱՐԴ/7748/02/23 քաղաքացիական գործով որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդված 3-րդ կետ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

18.04.2024

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դավիթ Հովհաննեսի Գնոյանին
(հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ.Ոսկեհատ, Բարեկամության 7 տ.)

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև Դատարան) (դատավոր Ս.Աբովյան) վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/7748/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Հովհաննեսի Գնոյանի ընդդեմ Սերոբ Պետրոսի Զեյնալյանի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, պարզաբանում է, որ Դուք իրավունք ունեք Ձեր միջնորդության հիման վրա որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ հայցվորի կամ պատասխանողի կողմում ներգրավվել սույն քաղաքացիական գործին:
Դատարանը նաև պարզաբանում է, որ եթե ցանկանում եք սույն քաղաքացիական գործով ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ հայցվորի կամ պատասխանողի կողմում, ապա մինչև դատաքննության ավարտը այդ մասին պետք է ներկայացնեք գրավոր միջնորդություն:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 02-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` /0231/ 4-89-70

Էլ. փոստ`