Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31797/02/22քաղաքացիական գործով դատավարական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/31797/02/22


Պատասխանող՝ Սերգեյ Գառնիկի Մարտիրոսյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Նոր Նորք, Ջուղայի փողոց, 7 շենք, 28 բնակարան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 20-ին
ծանոթանալով ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սերգեյ Գառնիկի Մարտիրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Սերգեյ Գառնիկի Մարտիրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 04.07.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 04.07.2022 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու և մերժելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 01.11.2022 թվականին կայացվել է վճռի հրապարակման օրը փոփոխելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյանի) կողմից 25.01.2023 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է:
Ընկերության կողմից 15.05.2023 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Վերաքննիչ դատարանի 06․09․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ, իսկ 15․12․2023 թվականի որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերաքննիչ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, թիվ ԵԴ/31797/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2023 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Քաղաքացիական գործը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 14.03.2024 թվականին, իսկ հիմնական գործը հանձնվել է 15.03.2024 թվականին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը ուղարկվում է գործին մասնակցող անձանց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կայացված որոշմամբ սույն գործը Դատարան է ուղարկվել սահմանված ծավալով նոր քննության համար, հետևաբար ղեկավարվելով «գործերի նոր քննության» կանոններով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածները՝ Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ՝ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով քննելու համար և նշանակել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-166-րդ, 188-րդ, 199-200-րդ հոդվածներով և Գլուխ 57 կանոննեով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/31797/02/22 քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`