Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ2/1564/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Անժելա Ռուբիկի Հավսեփյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Սասունցի Դավթի փողոց 45 շենք, բն․ 1)

Ծանուցում
թիվ ՇԴ2/1564/02/23 քաղաքացիական գործով վեճի առարկայի
նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ
ներգրավվելու վերաբերյալ Ձեր իրավունքների մասին


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սարոյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ2/1564/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Ազատի Չաբյանի ընդդեմ Էլմիրա Ռաֆիկի Մաթիլյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ թիվ ՇԴ2/1564/02/23 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նախնական դատական նիստ՝ 2024 թվականի հուլիսի 16-ին, ժամը 16։20-ին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
7.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցված անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի նյութերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Այսպիսով, գործի փաստերի համալիր վերլուծության արդյունքում Դատարանը գտնում է, որ թիվ ՇԴ2/1564/02/23 քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, ինչի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դուք ծանուցվում էք սույն քաղաքացիական գործով՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու Ձեր իրավունքների և դրանց իրացման կարգի վերաբերյալ։
Տեղեկացվում է նաև, որ գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքն իրացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այն է՝ համապատասխան միջնորդություն ներկայացնելու միջոցով։
Գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու ցանկության դեպքում, խնդրվում է Ձեր միջնորդությունը դատարան ներկայացնել մինչև վերը նշված դատական նիստի օրը՝ 2024 թվականի հուլիսի 16-ը՝ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով։



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ


Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`