Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/26509/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/26509/02/22


Երրորդ անձ՝ Արմեն Մելսիկի Պետրոսյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Նանսենի 1 նրբանցք, 8 շենք, 9 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 28-ին
ծանոթանալով ըստ հայցի Մելսիկ Պետրոսի Պետրոսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ պատասխանողներ Գագիկ Սոսի Շահգելդյանի և Լիանա Գագիկի Շահգելդյանի, երրորդ անձ՝ Արմեն Մելսիկի Պետրոսյան, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ խնդրելով ՀՀ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի 14/1 շենքի թիվ 39-րդ հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 09.10.2018 թվականին պատասխանողներ Գագիկ Շահգելդյանի և Լիանա Շահգելդյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ դրա նկատմամբ կիրառել առուվաճառքի պայմանագրի կանոններ, որպես գնորդ նախատեսելով հայցվոր Մելսիկ Պետրոսի Պետրոսյանին, իսկ որպես վաճառող՝ պատասխանող Գագիկ Սոսի Շահգելդյանին:
Դատարանի դատավոր (դատավոր` Զ. Նախշքարյանի) կողմից 06.06.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի դատավոր (դատավոր` Զ. Նախշքարյանի) կողմից 06.06.2022 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում և կատարողական թերթերն ուղարկվել են հարկադիր կատարման ծառայություն:
Դատարանի դատավոր (դատավոր` Զ. Նախշքարյանի) կողմից 01.08.2022 թվականին կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշում:
Դատարանի դատավոր (դատավոր` Զ. Նախշքարյանի) կողմից 13.10.2022 թվականին կայացվել է գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից 22.11.2022 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Դատարանի դատավոր Զ. Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու հիմքով քաղաքացիական գործը վերամակագրվել է դատարանի դատավոր Ժ. Ասատրյանին:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 19.04.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նախապատրաստելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 31.10.2023 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում ներկայացվել է միջնորդություն՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 26.02.2024 թվականին Դատարան է ներկայացվել դիմում գրավոր հաշտության համաձայնությունը հաստատելու մասին, որին կից ներկայացվել է կողմերի կողմից կնքված հաշտության համաձայնությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵԴ/26509/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2024 թվականի մարտի 14-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի մարտի 19-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Մելսիկ Պետրոսի Պետրոսյանի ընդդեմ պատասխանողներ Գագիկ Սոսի Շահգելդյանի և Լիանա Գագիկի Շահգելդյանի, երրորդ անձ՝ Արմեն Մելսիկի Պետրոսյան, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/26509/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 17:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`