Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՄԴ/3163/02/17 քաղաքացիական գործով <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս.Երիցյանս, քննարկելով ըստ հայցի Մարիամ Արամայիսի Հովսեփյանի, Աննա Արամայիսի Հովսեփյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի, Գևորգ Արամայիսի Հովսեփյանի, <<Կերոն Լուս>> ՍՊԸ-ի, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար՝ Հայկուհի Հարությունյանի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար՝ Նունե Սարգսյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ G107029142 հիփոթեքի պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրն անվավեր ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, ըստ հայցի Մարիամ Արամայիսի Հովսեփյանի, Աննա Արամայիսի Հովսեփյանի ընդդեմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի, Գևորգ Արամայիսի Հովսեփյանի, <<Կերոն Լուս>> ՍՊԸ-ի, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտարներ Հայկուհի Հարությունյանի և Նունե Սարգսյանի, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևան քաղաքի Ռ.Մելիքյան 25 հասցեում գտնվող բնակելի տունն իրացնելու համար կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, ըստ հայցի Մարիամ Արամայիսի Հովսեփյանի, Աննա Արամայիսի Հովսեփյանի ընդդեմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի, Գևորգ Արամայիսի Հովսեփյանի, <<Կերոն Լուս>> ՍՊԸ-ի, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտարներ Հայկուհի Հարությունյանի և Նունե Սարգսյանի, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` <<Ֆլորենս>> աճուրդի տուն ՍՊԸ-ի և <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի միջև 30.04.2015թ. կնքված գույքը հանձնելու մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիամ Արամայիսի Հովսեփյանի, Աննա Արամայիսի Հովսեփյանի ընդդեմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի, Գևորգ Արամայիսի Հովսեփյանի, <<Կերոն Լուս>> ՍՊԸ-ի, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար՝ Հայկուհի Հարությունյանի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար՝ Նունե Սարգսյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ G107029142 հիփոթեքի պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրն անվավեր ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, ըստ հայցի Մարիամ Արամայիսի Հովսեփյանի, Աննա Արամայիսի Հովսեփյանի ընդդեմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի, Գևորգ Արամայիսի Հովսեփյանի, <<Կերոն Լուս>> ՍՊԸ-ի, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտարներ Հայկուհի Հարությունյանի և Նունե Սարգսյանի, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևան քաղաքի Ռ.Մելիքյան 25 հասցեում գտնվող բնակելի տունն իրացնելու համար կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, ըստ հայցի Մարիամ Արամայիսի Հովսեփյանի, Աննա Արամայիսի Հովսեփյանի ընդդեմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի, Գևորգ Արամայիսի Հովսեփյանի, <<Կերոն Լուս>> ՍՊԸ-ի, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊԸ-ի, <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտարներ Հայկուհի Հարությունյանի և Նունե Սարգսյանի, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` <<Ֆլորենս>> աճուրդի տուն ՍՊԸ-ի և <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի միջև 30.04.2015թ. կնքված գույքը հանձնելու մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործով դատական նիստ նշանակել 02.05.2024 թվականին ժամը՝ 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`