Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/2112/05/21 վարչական գործով հրապարակային ծանուցում

23.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09

ԱՐՄՆՅՈՒԶ ՓԲԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Չարենցի փող., 1բ շենք

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/2112/05/21 վարչական գործով ըստ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ, «ՇԱՐԿ» ՍՊԸ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ, «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ, «ՇԱՆԹ» ՍՊԸ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 08-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`