Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2473/02/22 քաղաքացիական գործով <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռոման Սերյոժայի Սարգսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի (այսուհետ նաև` Պատասխանող), պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի` տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ռոման Սերյոժայի Սարգսյանի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի` տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 07.05.2024 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`