Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվԵԴ2/30394/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

24.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Գարիկ Գևորգի Կարապետյանին
ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի ՕԲ փողոց, 3 շենք, բնակարան 3

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/30394/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ2/30394/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09․04․2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անահիտ Աղաջանյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդդեմ Գարիկ Գևորգի Կարապետյանի` ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ պաշտպանության նախարարությունը 18.09.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Գարիկ Գևորգի Կարապետյանի՝ ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.09.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.09.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 23.808.038 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Գարիկ Գևորգի Կարապետյանին պատկանող գույքի վրա։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի կողմից 11.10.2023 թվականի կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 18.12.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշմամբ 09․04․2024 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումումով դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 23.808.038 ՀՀ դրամ։
Հայտնել է, որ Հայցվորի ներկայացուցիչը Դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Գարիկ Գևորգի Կարապետյանի միջև 08․07․2011 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետուսումնական զինվորական ծառայության անցնելու մասին» պայմանագիր, ինչի հիման վրա պատասխանողը 2011-2016 թվականների ընթացքում սովորել և ավարտել է Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան։
ՀՀ պաշտպանության նախարարության և Գարիկ Գևորգի Կարապետյանի միջև 12․07․2016 թվականին կնքվել է «Օտարերկրյա պետությունում ռազմական կրթության գործուղելու մասին» պայմանագիր, ինչի հիման վրա պատասխանողը 2016-2017 թվականների ընթացքում սովորել և ավարտել է Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի հետևակային դպրոցը։
Պատասխանողի հետուսումնական ծառայությունը Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայից հետո 14․09․2021 թվականի դրությամբ կազմել է 05 լրիվ տարի է, Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի հետևակային դպրոցից հետո 14․09․2021 թվականի դրությամբ 04 լրիվ տարի։
ՊԲ թիվ 49971 զորամասի հրրամանատարին ուղղված 03.06.2021 թվականին իր զեկուցագրով պատասխանողը խնդրել է իրեն արձակել պահեստազոր՝ ուսման հետ կապված ծախսերի հատուցման պայմանով:
ՀՀ ՊՆ Կ և ՌԿ Ք գլխավոր վարչության պետին ուղղված 14.09.2021 թվականին իր զեկուցագրով պատասխանողը խնդրել է իրեն արձակել պահեստազոր՝ հրաժարվելով ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցումից:
ՀՀ պաշտպանության նախարարի 15․11․2021 թվականի թիվ 2479-Ա հրամանով Գարիկ Գևորգի Կարապետյանը արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր։
Պատասխանողի զինվորական ծառայության ընդհանուր օրացուցային ստաժը զինված ուժերում 18․10․2021 թվականի դրությամբ կազմել է 12 տարի, 3 ամիս, 01 օր։
Հայտնել է, որ պատասխանողի ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է 23.808.038 ՀՀ դրամ։
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/30394/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 13-ին` ժամը «16:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/30394/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի
ա) ՀՀ պաշտպանության նախարարության և պատասխանող Գարիկ Գևորգի Կարապետյանի պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) օտարերկրյա պետությունում պատասխանողի սովորած և ավարտած լինելու փաստերը,
գ) օտարերկրյա պետությունում ուսումնառությունից հետո ՀՀ զինված ուժերում որոշակի ժամկետով ծառայություն իրականացնելու պարտականության առկայության փաստը,
դ) օտարերկրյա պետությունում ուսումնառությունից հետո պատասխանողի՝ ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացրած և ծառայությունից վաղաժամ ազատված լինելու փաստը,
ե) Գարիկ Գևորգի Կարապետյանի ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը 23.808.038 ՀՀ դրամ կազմելու փաստը և պատասխանողի մոտ այդ չափով գումարը փոխհատուցելու պարտավորության առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 13.05.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`