Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արկադի Գեւորգի Գեւորգյանի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

17.04.2014

Հայտատու` Արկադի Գեւորգի Գեւորգյանի Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման

16.05.2014թ. ժամը 12.00-ին Արկադի Գեւորգի Գեւորգյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Իջեւվան, Նալբանդյան 1/1 )հասցեում կանցկացվի Արկադի Գեւորգի Գեւորգյանի համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի 1/6 մասը օտարել բաց դասական եղանակով, կրկնաճուրդ ՝ 1 լոտով:
Գույքի մեկնարկային գինը՝ նախկինի համեմատ 10 % իջեցված գնով է եւ կազմում է 2 250 000 ՀՀ դրամ, բնակելի տուն ք. Դիլիջան, Գայի փող., 76/22 հասցեում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԶարգացման հայկական բանկ՚ ԲԲԸ Վանաձորի մասնաճյուղ սնանկության գործով կառավարիչի հատուկ հաշվին 1810003898490100 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.1600-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Իջեւվան, Նալբանդյան 1/1 ): Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան
 

Հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Չեռնիշեւվսկի 3

Հեռ..` +374 91 344380