Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Կարինե Բաբայանի գույքի աճուրդով վաճառք

17.04.2014

Հայտատու` Ա/Ձ Կարինե Բաբայանի սնանկության գործով կառավարիչ` Լևոն Գևորգի Ամիրխանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

08.05.2014թ. ժամը   11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական    շրջանի    ընդհանուր    իրավասության դատարանի   շենքում /ք. Երևան, Արշակունյաց 24/1/ տեղի    կունենա   սնանկ    ճանաչված Ա/Ձ Կարինե Բաբայանին   պատկանող   անշարժ   գույքի աճուրդային վաճառքը   բաց   դասական   եղանակով   1 լոտով:Մեկնարկային   գինը   սահմանել  է 310  900 ՀՀ դրամ:Լոտ 1 – ք. Երևան, Բագրատունյաց փող. 39 ա հասցեի շենքի   դիմաց   գտնվող  5   քմ   մակերեսով  կրպակը  և 14.5 քմ   մակերեսով   թիթեղյա   ծածկոցը: Աճուրդին   մասնակցելու  համար պետք է երկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական   անձանց   դեպքում`  պետ.   գրանցումը հաստատող   փաստաթղթերի   պատճեները, աճուրդի մասնակցության   վճարի   և   նախավճարի  վճարումը հավաստող   փաստաթղթերը: Գույքի   նոտարական ձևակերպման   և  պետ.   Գրանցման   հետ   կապված վճարման   պարտավորությունները  կրում    է   գնորդը: Մասնակցության   վճարը   և   նախավճարը   կազմում   են լոտի   գնի   համապատասխանաբար   1  և  5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով   «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի   16048590971900   սնանկության  հատուկ   հաշվին մինչև   աճուրդին   նախորդող   օրը  ներառյալ: Աճուրդին մասնակցել    ցանկացողները,  աճուրդին   նախորդող   5 օրվա   ընթացքում,  ընդհուպ   մինչև   աճուրդին նախորդող   օրվա  16: 00-ն, կարող  են   հայտ ներկայացնել   Երևան   քաղաքի  Շենգավիթ   վարչական շրջանի  ընդհանուր  իրավասության  դատարան  (ք. Երևան, Արշակունյաց 24/1 ), մասնակցի   վկայական ստանալու   համար: Աճուրդում   հաղթող   մասնակից է համարվում   աճուրդում  առավել   բարձր   գին առաջարկած   մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների   և   այլ   տեղեկությունների համար   մասնակիցները   մինչև   աճուրդի   նախորդ  օրը ժամը   16:00-ին   կարող  են   ներկայանալ   Երևան քաղաքի  Շենգավիթ   վարչական   շրջանի   ընդհանուր իրավասության   դատարան  (ք. Երևան, Արշակունյաց 24/1 )  կամ    զանգահարել   սնանկության   գործով   կառավարիչ`  Լ.Ամիրխանյանին`  հեռ.    (055)  500-472:

Հասցե` ք. Երևան, Բրյուսով փ. 28 շ., բն. 16

Հեռ..` +374 55 500472