Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրայր Ագանիկյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.04.2014

Հայտատու` Հրայր Ագանիկյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2014 թվականի որոշմանը, 05.05.2014թ ժամը 15-00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեյում հայտարարվում է սնանկ ճանաչված պարտապան Հրայր Ագանիկյանի գույքի ք.Երևան Աղայան փողոց 11-ա շենք թիվ 7 բն առաջին աճուրդը ,մեկ միասնական լոտով սահմանելով որպես մեկնարկային գին 69.185.000 ՀՀ դրամ համաձայն <ԼՈՈՒ Աուդիտ> ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությանը : Բնկարանում ժամանակավոր բնակվում է պարտատեր Վարդան Էլիզբարյանի ընտանիքը :
Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվեն `
Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը ,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 % և 5 % ։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072005788607 սնանկության հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00։ Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16-00,կարող է հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ք.Երևան Տիգրան Մեծի 23/1 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Երևան Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերի , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով հեռ. 239505 /094/221985 կառավարիչ Խ.Նազարյանին ։

 


 

Հասցե` Ք.Երևան, Բաղրամյան 85-40

Հեռ..` +374 94 221985