Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԻՎ Տրանս» ՍՊԸ-ի պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

23.04.2014

Հայտատու` «ԻՎ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2013 թվականի որոշմանը, 09.04.2014 թ ժամը 10-00-ին հայտարարված   «ԻՎ Տրանս» ՍՊԸ -ի գույքի 6-րդ կրկնաճուրդը ,314 առանձին լոտերով ընդհանուր  18323041 ՀՀ դրամ  մեկնարկային գնով   կայացել է մասնակի : Վաճառվել է ընդհանուր առմամբ 44 լոտ  945.736 ՀՀ դրամ արժեքով :
Հաջորդ թվով 7-րդ կրկնաճուրդը  հայտարարվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հասցե ք. Երևան Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեյում 2014 թվականի մայիսի  22 -ին ժամը 11-00-ին ,270 առանձին լոտերով սահմանելով   գույքերի համար որպես մեկնարկային գին 15639574  ՀՀ դրամ :
Գույքը իրենից ներկայացնում է ավտոպահեստամասեր,գործիքներ,ավտոսարքավորումներ և  գրասենյակային գույք : Ցուցակը լայնածավալ լինելու պատճառով չի հրապարակվում : Աճուրդը կանցկացվի բաց դասական եղանակով : Համառոտ նկարագիր  :Աճուրդի ներկայացված  գույքը  գտնվում է ք.Երևան Եղվարդի խճուղի 111 և Մյասնիկյան պողոտա 1 հասցեներում  վարձակալված պահեստում և հիմնականում իրենից ներկայացնում է <ՆՅՈՒ ՀՈԼԼԱՆԴ > մեքենայի պահեստամասեր և սպասարկման պարագաներ : Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվեն:Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը ,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 % և 5 % ։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072013960100 սնանկության  հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00 ։Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16-00,կարող է հայտ ներկայացնել Երևան Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան`ք.Երևան,Տիգրան Մեծի փող.23/1 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում  աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։    Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Եղվարդի խճուղի 111 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերի , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով  հեռ. 239505  /094/221985 կառավարիչ Խ.Նազարյանին ։
 

Հասցե` ք. Երևան Բաղրամյան 85-40

Հեռ..` +374 94 221985