Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարգարիտա Մելիքսեթյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.04.2014

Հայտատու` Մարգարիտա Մելիքսեթյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.04.2014թ Մարգարիտա Մելիքսեթյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
27.05.2014թ ժամը 14:00-ին Մարգարիտա Մելիքսեթյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան,Նազարբեկյան 40) կանցկացվի Մարգարիտա Մելիքսեթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք մեկ լոտով:
Լոտ 1. Բնակելի կառուցապատման հողամաս`0,128 հատուն, նորմալ վիճակում, հասցեն` (Արարատի մարզի, գյուղ Հովտաշատ, Տաթևի 16), մեկնարկային գինը` 1.328.580.(մեկ միլիոն,երեք հարյուր քսանութ հազար,հինգ հարյուր ութանասուն) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության գործով թիվ 16051630681014 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ., 43/1տ.

Հեռ..` +374 91 889960