Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ժենյա Նիկողոսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.08.2014

Հայտատու` Ժենյա Նիկողոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.08.2014թ-ին, ժենյա Նիկողոսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
26.09.2014թ-ին, ժամը 14:00-ին ժենյա Նիկողոսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Ժենյա Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1.Հացատուն 128.75քառ.մ, 0,0143հա տնամերձ հողամասով, հասցեն` (Արագածոտնի մարզ, Քուչակ համայնք), մեկնարկային գինը 1.350.000 (մեկ միլիոն, երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:Հազատան կտուրի մի մասը փուլ է եկել, չի բնակեցված և ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 220009020110000, մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65):
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960