Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կարեն – Մարտիկ» ՍՊԸ -ին պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

01.09.2014

Հայտատու` «Կարեն – Մարտիկ» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Արամայիս Ռազմիկի Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 – րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք.Սևան, Աբովյան 6 / 1 հասցեում, 2014թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1100 -ին կկայանա սնանկ ճանաչված <Կարեն - Մարտիկ> ՍՊԸ - ին պատկանող գույքի աճուրդը 1 լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է`՝
Լոտ 1.- ՀՀ Գեղարքունիքի մարզ,ք.Սևան,Թերակղզի, ոչ ափամերձ վայր /կառուցապատման իրավունք/- 0,2000 հա
Աճուրդի մեկնարկային գինն է ՝1.385.100 (Մեկ միլիոն երեքհարյուրութանասունհինգ հազար հարյուր) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի <ՎՏԲ - Հայաստան Բանկ> ՓԲԸ, Արաբկիր մասնաճյուղ, h/h 16040036810812, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Սևան, Աբովյան 6 / 1 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 01.09.2014թ. մինչև 15.09.2014թ. ժամը 1000 –ից այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզ,ք.Սևան,Թերակղզի, ոչ ափամերձ վայր հասցե :Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի հաշվին: Հողի կադաստրային արժեքը վճարում է գնորդը համաձայն գործող օրենսդրության: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (091) 38-87-83 կառավարիչ` Ա.Իսպիրյան
 

Հասցե` Ք. Երևան, Նանսենի 19շ., բն. 124

Հեռ..` + 374 91 388783