Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գոռ Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք

16.09.2014

Հայտատու` Գոռ Սեդրակյանի սնանկության գործով կառավարիչ՝Հովհաննես Սերյոժայի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.09.2014թ.-ի ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Չարենցավան, Երիտասարդության փող. 2/1) ) հայտարարվել էր սնանկ ճանաչված Գոռ Սեդրակյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի ք. Եղվարդ Պ. Սևակի 2-րդ. փող. թիվ 15 բնակելի տան և տնամերձ հողամասի և նույն համայնքում գտնվող 1.09 հա վարելահողի 2/5 բաժնեմասի և Գոռ Սեդրակյանին պատկանող ZAZ-SENS TF 698 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը 3 առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար սահմանվել է 4 798 200 ՀՀ դրամ: Նկատի ունենալով,որ ՀՀ կառավարության որոշման համաձայն 15.09.2014թ.-ը հայտարարվել էր ոչ աշխատանքային օր և այն տեղափոխվել էր 27.09.2014թ.-ին, ուստի նկատի ունենալով վերոգրյալը` 27.09.2014թ.-ի ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Չարենցավան, Երիտասարդության փող. 2/1) ) տեղի կունենա սնանկ ճանաչված Գոռ Սեդրակյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի ք. Եղվարդ Պ. Սևակի 2-րդ. փող. թիվ 15 բնակելի տան և տնամերձ հողամասի և նույն համայնքում գտնվող 1.09 հա վարելահողի 2/5 բաժնեմասի և Գոռ Սեդրակյանին պատկանող ZAZ-SENS TF 698 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը 3 առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար սահմանվել է 4 798 278 ՀՀ դրամ:
Լոտ 1 – ՀՀ Կոտայքի մարզի ք. Եղվարդ Պ.Սևակի 2-րդ. փող. թիվ 15 բնակելի տուն և տնամերձ հողամաս: Մեկնարկային գինը կազմում է 4 374 000 ՀՀ դրամ: Լոտ 2- ՀՀ Կոտայքի մարզի ք.Եղվարդում գտնվող 1,09 հա վարելահողի 2/5 բաժնեմասը: Մեկնարկային գինը կազմում է 96228 ՀՀ դրամ:
Լոտ 3- ZAZ-SENS TF 698 մակնիշի ավտոմեքենա: Մեքենան գտնվում է անսարք վիճակում , ենթակա է վերանորոգման: Մեկնարկային գինը կազմում է 328050 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և գույքահարկի հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով « Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ » ՓԲԸ-ի 2380017316176700 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ` ք. Չարենցավան, Երիտասարդության փող. 2/1 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 26.09.2014թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:


 

Հասցե` ք. Երևան,Փավստոս Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356