Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդուարդ Բազիկյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.09.2014

Հայտատու` Էդուարդ Բազիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.09.2014թ-ին հայտարարված Էդուարդ Բազիկյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 16.10.2014թ ժամը 11:30-ին Էդուարդ Բազիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի շենքում կանցկացվի Արարատի մարզի Գոռավան համայնքում գտնվող Էդուարդ Բազիկյանին և մյուսներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում «Էդռու օյլ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված մեկ անվանում անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկին չկայացած աճուրդի մեկնարկային գնով` մեկ լոտով.
ԼՈՏ 2 – Գյուղատնտեսական նշանակության հողամաս-խաղողի այգի 0,303հա մակերեսով Արարատի մարզի Գոռավան համայնքում, ապահովված է ոռոգման ջրով: Գույքը գրավադրված է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում «Էդռու օյլ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինը` 147.562 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Էդուարդ Բազիկյանի սնանկության գործով թիվ 2477604169300000 հատուկ հաշվին, իսկ ցանկացոցները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`