Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչիկ Թելմանի Կարապետյանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձ` Հայկ Գագիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.10.2014

Հայտատու` Խաչիկ Թելմանի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. հոկտեմբերի 3-ին Խաչիկ Թելմանի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2014թ. դեկտեմբերի 9ին ժամը 11:00-ին Խաչիկ Թելմանի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արտաշատ, Շահումյան 19 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Խաչիկ Թելմանի Կարապետյանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձ` Հայկ Գագիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անկացվող աճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից:
Գույքը գտնվում է ՀՀ, Արարատի մարզ, գ.Ազատաշեն հասցեում.
Լոտ 1. Անշարժ գույք- ՀՀ, Արարատի մարզ, գ.Ազատաշեն հասցեում գտնվող հողամաս/սեփ.վկայական 2301912, տրվ. 19.05.2007թ./,զբաղեցնում է 2.920 քառմ մակերես, մեկնարկային գինը 903.981 ՀՀ դրամ,
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված հողի հարկը:
Համաձայն անշարժ գույքի հիպոթեքի 18.03.2008թ. թիվ 334/1 պայմանագրի լոտ 1-ի գույքը հանդիսանում է ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Անելիք Բանկ,, ՓԲԸ-ի Խաչիկ Թելմանի Կարապետյանի սնանկության Հ/Հ 11813000763611 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով` ք. Արտաշատ, Շահումյան 19:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարչին:Խաչիկ Թելմանի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան, հեռ. 094-421790:

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`