Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Կիմա Թարվերդյանին պատկանող գույքերի աճուրդ վաճառքի կազմակերպման եվ անցկացման մասին

06.10.2014

Հայտատու` Կիմա Թարվերդյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

23.10.2014թ ժամը 12.00-ին կառավարիչ Կ. Հարոյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի /ք. Արտաշատ Շահումյան 19/հասցեի շենքում կանցկացվի Կիմա Թարվերդյանին սեփականության իրավուքով պատկանող` գրավի առարկա հանդիսացող, գույքերի աճուրդ վաճառք` բաց դասական եղանակով` նախատեսված են հետևյալ լոտերը :
ԼՈՏ-1 Երկհարկանի բնակելի տուն 255քմ մակերեսով, կառույցի տիպը քարե տուն, պատերը տուֆ քար, ներքին դռներն ու պատուհանները փայտյա, ծածքը ալիքավոր ազբոշիֆեր, առկա է կոմունիկացիաները, էլեկտրաֆիկացված է , գազաֆիկացված է: Կաթսայատուն 6.75քմ մակերեսով: Շենք շինությունները տեղակայված են 1250քմ տնամերձ հողամասի վրա: Ընդհանուր մեկն. Գինն է 10181000դրամ:
ԼՈՏ-2Գյուղ նշանակության վարելահող 0.26հա, տարածքը հարթ է` չի մշակվում մեկն գինն է 526000 դրամ:
ԼՈՏ-3 Հողամաս 0.22հա, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, օգտագործման նպատակը` բազմամյա տնկիներ: Օգտագործվել է որպես դեղծենու այգի: Այգին գտնվում է անմխիթար վիճակում: մեկն գինն է 2147000դրամ:
Գույքերն գտնվում են ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքում
Աճուրդին մասնակցելու համար պեըք է ներկայացվեն Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը; իսկ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները; Աճուրդի մասնակցության վճարի եվ նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր; Մասնակցության վճարը եվ նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 եվ 5 տոկոսները:Աճուրդի մասնակցության վճարի եվ նախավճարի մուծումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցումով պարտապան Կիմա Թարվերդյանի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ;Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան /ք. Արտաշատ Շահումյան 19/ : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Աճուրդի անցկացման եվ լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Հարոյանին / հասցեն Արարատի մարզ գ.Փոքր Վեդի հեռ. 055-131313
 

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Դալար

Հեռ..` +374 55 131313