Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ազնիվ Հարությունի Դավթյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

21.10.2014

Հայտատու` Ազնիվ Հարությունի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Մերուժանի Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. Հոկտեմբերի 15-ին ժամը 14.30-ին Ազնիվ Հարությունի Դավթյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2014 թ. նոյեմբերի 11-ին ժամը 16.00- ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան, Մ.Խորենացի 162ա հասցեում) կրկնաճուրդային վաճառքի է հանվում սնանկ ճանաչված Ազնիվ Հարությունի Դավթյանի կողմից «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքը առանձին 1լոտով`
Լոտ 1. –ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ, 42 փող, թիվ 69 հասցեում գտնվող տունը, բնակելի մակերեսը՝ 137,3 ք.մ. , հողամաս՝ 0,0262 ք.մ., տունը բնակեցված է, բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Մեկնարկային գինը 12.654.000 ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է `12.654.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (Մ. Խորենացու 162ա).Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին նոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ազնիվ Հարությունի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։
 

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14., 38ա շ., բն21

Հեռ..` +374 99 454356