Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նաիրա Խաչատրյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.10.2014

Հայտատու` Նաիրա Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Աղասու Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Նաիրա Խաչատրյանի 25.08.2014թ. ժամը 15-ին կայացած աճուրդում պարտապանի շարժական և անշարժ գույքը չի վաճառվել գնորդներ չլինելու պատճառով:
19.11.2014թ. ժամը 15-ին Նաիրա Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1) կանցկացվի Նաիրա Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը 2 առանձին լոտերով:
Լոտ 1. Բնակելի տուն տնամերձ հողամասով, հասցեն` (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի), 70 քառ մ. Օժանդակ տարածք`101,77քառ մ. և 1,540 քառ.մետր տնամերձ հողամաս: Բնակելի տուն,մեկնարկային գինը` 5.248.800 (հինգ միլիոն, երկու հարյուր, քառասունութ հազար, ութ հարյուր) ՀՀ դրամ: Բնակարանն ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Լոտ 2. Ինն անվանում շարժական գույք: Գույքը օգտագործված է:Մեկնարկային գինը` 94.500(ինսունչորս հազար, հինգ հարյուր) ՀՀ դրամ
1.Հեռուստացույց ՙGVS՚, 1997թ-ի արտադրության, նորմալ վիճակում
2.Հեռուստացույցի տակդիր` 1997թ-ի արտադրության, նորմալ վիճակում
3. Սառնարան` ՙDAEVO՚ 2000թ-ի արտադրության, լավ վիճակում
4.Խոհանոցի սպասքի պահարան`1996թ-ի արտադրության, նորմալ վիճակում
5. Դաշնամուր`DESNA՚ 1979թ-ի արտադրության, նորմալ վիճակում
6.Զգեստապահարան` 1995 թ-ի արտադրության, նորմալ վիճակում
7.Հյութի բաժակներ, երկու կոմպլեկտ,2001թ-ի արտադրության, լավ վիճակում
8. Սպասքի կոմպլեկտ` 2002թ-ի արտադրության, 12 կտորից, լավ վիճակում
9.Խոհանոցի կահույք`2000 թ-ի արտադրության, նորմալ վիճակում
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ-ում բացված սնանկության գործով թիվ 16009036100902 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Աջափնյակ և դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել +37409188-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ., 43/1տ.

Հեռ..` +374 91 889960