Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդվաճառքի մասին

30.10.2014

Հայտատու` «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Սերյոժայի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.11.2014թ-ին ժամը 16:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Գավառ, Սայադյան 18) տեղի կունենա <<Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք Զ. Անդրանիկի 8-րդ նրբ., թիվ 11 հասցեում գտնվող անշարժ և շարժական գույքերի հրապարակային սակարկությամբ բաց դասական եղանակով աճուրդային վաճառքը մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինն ընդհանուր լոտի համար սահմանվել է 157 939 200 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Լոտ 1- Իրենից ներկայացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համ., Զ.Անդրանիկի 8-րդ նրբ., թիվ 11 հասցեում գտնվող 4402.3 անշարժ գույքը, 1545,6/1484,5մ2 և 1369,2/1476,2 մ2 ջերմոցները, 27,7/16,6մ2 պահակատունը,153,4/126 մ2 կաթսայատունը, պարիսպ 438,4մ2 և 61 անվանում շարժական գույք, որոնք գտնվում են 4,3638 հա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Բացի այդ, գնորդը պետք է վճարի նաև թիվ 1 լոտի համար՝ 4,3638 հա հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար
1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի 16048159418400 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Գավառ, Սայադյան 18 հասցեով/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 14.11.2014թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:
 

Հասցե` ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356