Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

21.11.2014

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գյուղապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքում 22.12.2014թ. ժամը 12:00 գյուղապետարանի շենքում կայանալու է համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողի վաճառքն աճուրդով:
1. Ուրց-Կոտայք-Շամիրամ գոտում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0.6868 հեկտար 3-րդ կարգի վարելահողի (լոտ 1, կադաստրային ծածկագիր 04-065-0607-0010) աճուրդային վաճառքի մեկնարկային գին է հաստատվել 1 100 000ՀՀ դրամ:
Մեկ աճուրդային քայլի գինն է 55 000ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, սերվիտուտով ծանրաբեռնված չեն:
Հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2014 թվականի դեկտեմբերի 18 ժամը 18:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գյուղապետարան` հասցեն Երևանյան խճուղի 2-րդ փողոց թիվ 1, հեռ.(0231)6-00-25:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մերձավան Երևանյան խճուղի 2-րդ փողոց շենք 1

Հեռ..` +374 231 60025

Էլ. փոստ`