Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Նարեկ Վաչիկի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

26.11.2014

Հայտատու` Նարեկ Վաչիկի Սուքիասյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014 թվականի նոյեմբերի 05-ին ժամը 14.30-ին Նարեկ Վաչիկի Սուքիասյանի գույքի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի:
Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 11.00-ին Նարեկ Վաչիկի Սուքիասյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1 հասցեում/ կանցկացվի Նարեկ Վաչիկի Սուքիասյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Յաշա Մելքոնյանին, Արտուր Մելքոնյանին, Արտակ Մելքոնյանին, Մարետա Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի, Մեղրաձոր համայնքում գտնվող, 07-045-311-018 կադաստրային համարի տակ գրանցված` 1.607 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, մեկնարկային գինը` 237.242 ՀՀ դրամ:
Լոտ 4. Նարեկ Վաչիկի Սուքիասյանին և Վաչիկ, Սեդա, Կարեն Սուքիասյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր 6-րդ փող. թիվ 3-րդ բնակելի տունը, մեկնարկային գինը` 4.717.517 ՀՀ դրամ:
Լոտ 5. Նարեկ Վաչիկի Սուքիասյանին և Վաչիկ, Սեդա, Կարեն Սուքիասյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր 6-րդ փող. թիվ 3-րդ բնակելի տանը կից տնամերձ հողամասը, պարտապանի 1/4 բաժնեմասը, մեկնարկային գինը` 545.452 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԱրարատբանկ՚ ՓԲԸ բանկի Նարեկ Վաչիկի Սուքիասյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 1510023419320100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ :
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ հասցեով, կամ կարող են զանգահարե Նարեկ Վաչիկի Սուքիասյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`