Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.12.2014

Հայտատու` «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.12.14թ. հայտարարված <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
16.01.15թ. ժամը 14:00-ին <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Վարդանյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճ.3/ տեղի կունենա <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը /հրապարակային սակարկություններով/ առանձին առանձին լոտերով:
Խումբ I - շենք – շինություններ
Լոտ 1 – ք.Արտաշատ, Մարքսի փող.2ա հասցեում գտնվող շենք – շինություններ ՝ 1673657 ՀՀ դրամ արժեքով:
Լոտ 2 – ք.Արտաշատ, Մարքսի փող.2բ հասցեում գտնվող շենք – շինություններ ՝ 278943 ՀՀ դրամ արժեքով:
Լոտ 4 – Շիրակի մարզ, գ.Ազատան /Արևիկ/ պոմպակայանի /ջ/կ/ շենք–շինություններ 1037691 ՀՀ դրամ արժեքով:
Շենք – շինությունների գնման դեպքում գնորդը պետք է վճարի նաև հողի կադաստրային արժեքը:
Խումբ III - տրանսպորտային միջոցներ, մեքենաներ և մեխանիզմներ -՝34 լոտ – 280164 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Խումբ IV – սարքեր – սարքավորումներ – 19 լոտ – 99057 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Խումբ VI – գրասենյակային, կենցաղային գույք և սարքավորումներ – 17 լոտ – 57583 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Ցանկերը չեն տպագրվում մեծածավալ լինելու պատճառով: Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 3427095 /երեք միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար իննսունհինգ/ ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/:
III, IV և VI խմբերի գույքը անսարք է, շահագործման ոչ պիտանի, ապակոմպլեկտավորված, կոռոզացված և հիմնականում ներկայացված է կմախքի տեսքով, ենթակա է օգտագործման որպես մետաղի ջարդոն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ՝
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ՝ նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /որոնք կազմում են համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <Արդշինինվեստբանկ> ՓԲԸ-ի Էրեբունու մասնաճյուղում բացված թիվ 2472302304160000 սնանկության հատուկ հաշվին/ աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 պետք է ներկայացվեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1/: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Վարդանյանին /094/ 400-360 հեռախոսահամարով

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5

Հեռ..` +374 94 400360

Էլ. փոստ`