Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Վաչագանի Գաբրիելյանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձ` Սերինե Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.01.2015

Հայտատու` Արմեն Վաչագանի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հունվարի 30-ին Արմեն Վաչագանի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. փետրվարի 25-ին ժամը 12:00-ին Արմեն Վաչագանի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ք.Երևան, Մ.Խորենացու 162ա հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Վաչագանի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձ` Սերինե Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտերից:
Լոտ 1.Անշարժ գույք-ք.Երևան,Էրեբունի համայնք, Սուվորովի ձողոց թիվ 24 բնակելի տուն և հողամաս/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2115541, տրվ. 08.11.2005թ.., սեփականատեր Սերինե Կարապետյան/, մակերեսը` 356,6 քմ, հողամասի մակերեսը` 173 քմ:Բնակելի տունը կառուցվել է 2005թ., այն իրենից ներկայացնում է երկաթ-բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով չորս հարկանի շինություն:Տանիքը երեսպատված է մետաղյա թիթեղներով:Մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները և պատուհանները մետաղապլաստ են:Սենյակների հատակը երեսպատված է մասամբ մարմարով, մասամբ գրանիտով:Պատերը երեսպատված են բարձրորակ ներկանյութով:Ընդհանուր առմամբ տան ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում:Մեկնարկային գինը` 41.037.875 ՀՀ դրամ,
Լոտ 2.Անշարժ գույք – ք.Երևան, Էրեբունի համայնք, Սուվորովի փողոց թիվ 26 բնակելի տուն և հողամաս/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2339155, տրվ. 08.11.2005թ.., սեփականատեր Սերինե Կարապետյան/, մակերեսը` 343,3 քմ, հողամասի մակերեսը` 327,1 քմ: Բնակելի տունը կառուցվել է 1980թ., այն իրենից ներկայացնում է երկաթ-բետոնյա հիմքով, քարե պատերով, մասամբ երկաթ-բետոնյա մասամբ փայտյա միջհարկային ծածկով երկու հարկանի շինություն:Տանիքը երեսպատված է մասամբ ազբոշիֆերով, մասամբ մետաղյա թիթեղներով:Մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները և պատուհանները փայտյա են:Սենյակների հատակը երեսպատված է փայտյա մանրատախտակով:Պատերը երեսպատված են ներկանյութով:Ընդհանուր առմամբ տան ներքին հարդարումը գտնվում է միջինից ցածր վիճակում:Մեկնարկային գինը` 32.045.893 ՀՀ դրամ,
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:1,2 լոտերի գույքը ծանրաբեռնված է բնակիրներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
1 և 2 լոտերի գույքը հանդիսանում է ,,Արարատբանկ,, ԲԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Անելիք բանկ,, ՓԲԸ-ի Արմեն Վաչագանի Գաբրիելյանի 11813000763629 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հասցեով` ք.Երևան, Մ.Խորենացու 162ա:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարչին: Արմեն Վաչագանի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան, հեռ. 094-421790:

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`