Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպան և անցկացման մասին

17.02.2015

Հայտատու` «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲԸ սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2015թ փետրվարի 12-ին հայտարարված ,,Էլեկտրաճշգրիտսարք,,ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը երկու լոտերի մասով չի կայացել հայտ չլինելու պատճառով : 2015թ մարտի 5-ին ժամը13:00-ին սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հասցեն՝քԵրևան, Թբիլիսյան խճուղի 3/9 կանցկացվի սնանկ ճանաչված ,,Էլեկտրաճշգրիտսարք,,ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնակի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով, երկու լոտով: Լոտ N 1 ք.Երևան, Բաղրամյան պող. 3-րդ փակուղի 4/4 հասցեի՝10784,1քմ ներքին /12101,7քմ արտաքին/ մակերեսով արտադրական մասնաշենքերը, 540քմ մակերեսով արտադրական շինությունները, 236,5 գծամետր պարիսպը,0.71168հա մակերեսով հողամասը: Մեկնարկային գինը՝ 1.766.880.000 /մեկ միլիարդ յոթ հարյուր վաթսունվեց միլիոն ութ հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ,գույքը ծանրաբեռնված է նաև հողի գործող կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի հողամասի գործող կադաստրային արժեքի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում, կադաստրային արժեքը վճարում է գնորդը: Գույքը գրավադրված է ,,Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ,,ՓԲԸ: Լոտ3. Մեքենասարքավորումներ/խառատային,գայլիկոնային,մանեկահան,հղկման, եռակցման,կտրող,սրող հաստոցներ, հիդրավլիկ և մեխանիկական մամլիչներ/ էլեկտրական սարքավորումներ/տրանսֆորմատորներ էլ.վահանակներ/, գրասենյակային գույք/գրասեղաններ,մետաղյա պահարաններ/,ընդհանուրը՝ ութսուն անվանում: Մեկնարկային գինը՝ 6.320.430 /վեց միլիոն երեք հարյուր քսան հազար չորս հարյուր եռեսուն /ՀՀդրամ, ներառյալ ԱԱՀ: Քանի որ ընկերության գույքացանկը մեծաքանակ է և հնարավոր չէ հրապարակել, ուստի գնորդները կարող են գույքն ուսումնասիրել տեղում:Գույքը երկար տարիներ չի օգտագործվել և չի նորոգվել,տեղափոխությունների հետևանքով սարքավորումների որոշ հիմնական հանգույցները ապամոնտաժված են, առկա են վնասված հանգույցներ և հատվածներ, որոշ սարքավորումներ ընդհանրապես նպատակային նշանակության օգտագործման հանար պիտանի չեն: Աճուրդին մասնակցելու համար պետք է Երևան քաղաքիԱրաբկիր և քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «Արդշինինվեստբանկ»ՓԲԸ Էրեբունի մ/ճ 2472302710140000սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներառյալ: Գույքի փոխանցման, նոտարական և հնարավոր վտարման ծախսերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքիԱրաբկիր և քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանին հեռ. 091-419906:

Հասցե` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 84/1, բն. 39

Հեռ..` +374 91 419906

Էլ. փոստ`